Լեհաստանի վարչապետը վերջնագիր է ուղարկել Եվրահանձնաժողովին՝ ուկրաինական հացահատիկի ներկրումն արգելելու նպատակով

Լեհաստանի վարչապետը վերջնագիր է ուղարկել Եվրահանձնաժողովին՝ ուկրաինական հացահատիկի ներկրումն արգելելու նպատակով

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ վերջնագիր է ուղարկել Եվրահանձնաժողովին՝ ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքը երկարաձգելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես վերջնագիր ուղարկեցի Եվրահանձնաժողովին, միանշանակ պահանջով՝ կա՛մ դուք սեպտեմբերի 15-ին կերկարաձգեք չորս տեսակի ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքը, կա՛մ մենք ինքներս կերկարաձգենք այդ արգելքը, քանի որ չենք կարող հանդուրժել լեհական շուկային վնաս հասցնելը», - ընդգծել է նա։

Քաղաքական գործչի խոսքով՝ Վարշավան ձգտում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կհամապատասխանեն ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Լեհաստանի շահերին, սակայն առաջնային է տեղի ֆերմերների անվտանգությունը։

Անցյալ շաբաթ Մորավիեցկին ասել էր, որ հանրապետությունը, անկախ Եվրահանձնաժողովի որոշումից, կերկարաձգի Ուկրաինայից հացահատիկի ներկրման արգելքը՝ պահպանելով տարանցման իրավունքը։

Իր հերթին Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինան կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան, եթե ԵՄ երկրներ ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքը շարունակվի գործել սեպտեմբերի 15-ից հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում