Վրաստանում հանրային տրանսպորտը հուլիսի 1-ից կաշխատի սովորական ռեժիմով

Վրաստանում հանրային տրանսպորտը հուլիսի 1-ից կաշխատի սովորական ռեժիմով

Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ հուլիսի 1-ից մայրաքաղաքի մետրոն ու ավտոբուսները կաշխատեն սովորական ռեժիմով, փոխանցում է Aliq.ge-ն:

Ուժի մեջ կմնա տրանսպորտում դիմակ կրելու պահանջը: Այս ուղղությամբ վերահսկողություն կիրականացվի համապատասխան ծառայությունների կողմից:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությանը կից գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, երկրում տեղաշարժի սահմանափակումն օրերս հանվել է, ինչը կանդրադառնա նաև տրանսպորտի գործունեության վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում