Վարդան Ղուկասյանն իրավապահների ուղեկցությամբ դուրս բերվեց քաղաքապետարանի հետնամուտքից. նա տեղափոխվում է ՀԿԿ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղափոխվում է Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե:
Ղուկասյանն իրավապահների ուղեկցությամբ դուրս է բերվել քաղաքապետարանի հետնամուտքից և մոտեցել ու նստել այն մեքենան, որով պետք է տեղափոխվի Հակակոռուպցիոն կոմիտե:
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն:
Կարծիքներ