Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը

Մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը,  Ստոկհոլմում այրել է Ջեյդ Սանդբերգ անունով մի կին:

Այս մասին հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքը՝ նշելով, որ ակցիան անցկացվել է ոստիկանության պաշտպանության ներքո։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ և նախկինում Ղուրանի այրումը դժվարություններ էր առաջացրել Թուրքիայի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հավանության հարցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում