Ֆլորիդայում 12-հարկանի բնակելի շենքի փլվելու հետեւանքով զոհերի թիվը հասել Է ինի

Ֆլորիդայում 12-հարկանի բնակելի շենքի փլվելու հետեւանքով զոհերի թիվը հասել Է ինի

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Սյորֆսայդ քաղաքի 12-հարկանի բնակելի շենքի փլվելու հետեւանքով զոհերի թիվն ավելացել Է՝ հասնելով ինը մարդու: Այդ մասին հայտնել Է Մայամի Դեյդ օկրուգի ղեկավար Դանիելա Լեւին Քավան, հաղորդել Է CNN-ը: Նրա խոսքով՝ մեկ մարդ մահացել Է հոսպիտալում, եւս ութը մահացած հայտնաբերվել են շենքի ավերակների տակ: Ներկա դրությամբ ճանաչվել Է չորս զոհված:

Մայամի Դեյդ օկրուգի ղեկավարը խոստացել Է, որ անհայտ կորածների եւ զոհվածների ընտանիքներին թույլ կտան այցելել ողբերգության վայր: Լեւին Քավան նաեւ հայտարարել Է, որ արտակարգ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել Է «հսկողության տակ» վերցնել հրդեհը, որը նախօրյակին դժվարացրել Էր փլվածքների տակ գտնվող մարդկանց որոնումները: Ներկայում անհայտ կորած Է համարվում շուրջ 150 մարդ: Ավելի վաղ Լեւին Քավան CBS News-ին հայտարարել Է, որ արտակարգ ծառայությունների աշխատակիցներն աշխատանքը շարունակում են որոնողա-փրկարարական գործողության ռեժիմով, այսինքն՝ առաջվա պես հույս ունեն գտնել ավերակների տակ ողջ մնացած մարդկանց:

12-հարկանի բազմաբնակարան բնակելի շենքը փլվել Էր հունիսի 24-ին՝ Ֆլորիդայի նահանգի ոչ մեծ Սյորֆսայդ քաղաքում: Դրա հետեւանքով փլատակների ներքո Է հայտնվել շուրջ 160 մարդ: Փլվելուց հետո հայտնի Է դարձել, որ 2018 թվականին կատարված ստուգումները ցույց Էին տվել շենքի «լուրջ կառուցվածքային վնասվածքները»: Փլվելու պահին սկսվել Էր տանիքի վերանորոգումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում