Բլինկենը Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ քննարկել է «Իրանից բխող սպառնալիքները»

Բլինկենը Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ քննարկել է «Իրանից բխող սպառնալիքները»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շաբաթ օրը հեռախոսով քննարկել է Իրանը և պաղեստինա-իսրայելական հակամարտությունը Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ։ Այս մասին բանակցությունների արդյունքներով հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Դիվանագետի խոսքով՝ Բլինկենն ու Գանցը «քննարկել են անվտանգության մի շարք ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Իրանի կողմից բխող սպառնալիքները, ինչպես նաև Իսրայելի անվտանգությանը ԱՄՆ-ի աջակցությունը»: «Քարտուղար Բլինկենը կրկնել է վարչակազմի համոզմունքը, որ իսրայելցիներն ու պաղեստինցիներն արժանի են անվտանգության, ազատության և ժողովրդավարության հավասար պայմանների»,- ասել է Փրայսը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում