Գուստավո Պետրոն պաշտոնապես երդվել է որպես Կոլումբիայի նախագահ

Կոլումբիայի նախագահ ընտրված Գուստավո Պետրոն պաշտոնապես կիրակի օրը ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունը հեռարձակվել է Canal Institucional հեռուստաալիքով:
Երդումը տվել է նաեւ նոր փոխնախագահ Ֆրանսիա Մարկեսը։ Երդմնակալության արարողության պատվավոր հյուրերի թվում էին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, Արգենտինայի նախագահներ Ալբերտո Ֆերնանդեսը, Բոլիվիայի Լուիս Արսեն, Պարագվայի Մարիո Աբդո Բենիտեսը, Չիլիի Գաբրիել Բորիչը և Էկվադորի Գիլերմո Լասսոն:
2022 թվականի ընտրություններում Պետրոյի օգտին քվեարկել է ընտրողների 50,4%-ը։ Նրա գլխավոր մրցակից Ռոդոլֆո Էրնանդեսը, որը ներկայացնում է «Հակակոռուպցիոն կառավարիչների լիգա» քաղաքական շարժումը, հավաքել է ձայների 47,3%-ը։
Կարծիքներ