Աշխարհի լավագույն ակումբները․ Ֆիգուն՝ Ռեալի և Բարսայի մասին

Աշխարհի լավագույն ակումբները․ Ֆիգուն՝ Ռեալի և Բարսայի մասին

Լուիշ Ֆիգուն «Ռեալին» և «Բարսելոնային» անվանել է աշխարհի լավագույն ակումբները։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Աշխարհի երկու լավագույն ակումբները։ Նրանք վայելում են համաշխարհային հեղինակություն և մեծ թվով երկրպագուներ ունեն։

Իմ բախտը բերել է, որ երկուսում էլ խաղացել եմ»,- Պորտուգալիայի նախկին կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում AS-ը։

Ֆիգուն «Բարսելոնայում» խաղացել է 1995-2000 թվականներին՝ մինչ «Ռեալ» տեղափոխվելը։ Նա մադրիդյան ակումբում խաղացել է մինչև 2005 թվականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում