Մարմնամարզության աշխարհի գավաթի եգիպտական փուլին Հայաստանն ունի 4 մասնակից

Մարմնամարզության աշխարհի գավաթի եգիպտական փուլին Հայաստանն ունի 4 մասնակից

Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին կմասնակցի 4 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլը կկայանա Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն  Մերդինյանը:

Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականից Արթուր Դավթյանը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե, Վահագն Դավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե,  Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկու ոսկի, երկու արծաթե, մեկ բրոնզ: 

Հաջորդիվ թիմը մարտի 15-21 կմասնակցի Կահիրեում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին: Վերջին` 4-րդ փուլը կլինի Բաքվում, որին Հայաստանը չի մասնակցի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում