Ականատեսը նկարահանել է, թե ինչպես է Սոչիում ջրի հոսքը քշում-տանում կայանված մեքենան

Ադլերում ջրի ուժեղ հոսքը քշել-տարել է կայանված մեքենան: Դեպքի տեսանյութը հրապարակել է Сочи №1 Telegram ալիքը:
Կիրակի Սոչիում փոթորկոտ եղանակ է եղել, որն ուղեկցվել է հորդառատ անձրևով։ Ավելի վաղ հայտնել էինք երեք տասնյակից ավելի ծառերի տապալման, 1 զոհի և 2 վիրավորի մասին։
Սոչի քաղաքի իշխանությունները նախազգուշացրել են տեղի բնակիչներին հնարավոր տարհանման մասին, եթե Ադլերի և Խոստինսկի շրջանների գետերը դուրս գան ափերից։
Կարծիքներ