Հայկ Սարգսյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 26-ին

Հայկ Սարգսյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 26-ին

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստն այսօր ավարտվեց: Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 26-ին, ժամը` 17:00-ին:

Հիշեցնենք` այսօր պաշտպանական կողմը հանդես եկավ ճառով և արդարացման դատավճիռ պահանջեց դատարանից:

Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա 2007 թվականի ապրիլի 1-ին, ժամը 16։00-ի սահմաններում իր բնակության վայրի նկուղային հարկում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերված ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն իր ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում