Երևանի հանգստի գոտիներում ջրոցիին մասնակցել են նաև քաղաքի հյուրերը

Երևանի հանգստի գոտիներում ջրոցիին մասնակցել են նաև քաղաքի հյուրերը

Վարդավառի համաքաղաքային միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում տրվել է վաղ առավոտյան՝ ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, լվացվել ու մաքրվել են նաև երևանյան արձանները. աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆ մասնագիտացված տեխնիկայով:

Տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները:

Միմյանց ջրելու ավանդույթը՝ Երևանի հանգստի գոտիներում համախմբել է նաև քաղաքի հյուրերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում