Փելոսիի այցը Ճապոնիա նախատեսված է օգոստոսի 4-5-ը

Փելոսիի այցը Ճապոնիա նախատեսված է օգոստոսի 4-5-ը

Օգոստոսի 4-5-ը նախատեսված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Ճապոնիա, բանակցություններ են ընթանում վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ հնարավոր հանդիպման մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Fuji հեռուստաալիքը:

Նա նշում է, որ հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի 5-ի առավոտյան՝ աշխատանքային նախաճաշի ձեւաչափով։ Սակայն Հիրոկազու Մացունոն հերթական մամուլի ասուլիսի ժամանակ չի հայտնել Փելոսիի այցի վերաբերյալ ստույգ ամսաթիվը և այլ մանրամասներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում