Ջեֆ Բեզոսը եղբոր հետ տիեզերք կթռչի New Shepard տիեզերանավով

Ջեֆ Բեզոսը եղբոր հետ տիեզերք կթռչի New Shepard տիեզերանավով

Միացյալ Նահանգների Amazon ընկերության գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը հունիսի 7-ին հայտարարել Է, որ հուլիսի 20-ին տիեզերք կթռչի իր եղբոր հետ: «Հինգ տարեկանից ես երազել եմ տիեզերք թռչելու մասին: Հուլիսի 20-ին ես այդ ճանապարհորդությունը կկատարեմ իմ եղբոր հետ»,- գրել Է նա Instagram-ի իր Էջում:

Մանրամասնությունները նա չի հայտնել: Նաեւ Բեզոսին պատկանող Blue Origin ընկերությունն առաջին անգամ իր New Shepard տիեզերանավով ենթաուղեծրային թռիչքի ուղեւոր կուղարկի հուլիսի 20-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում