Արթիկում մի քանի տոննա ասֆալտով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Արթիկում մի քանի տոննա ասֆալտով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում 39-ամյա Ազատ Զ․-ն Արթիկ քաղաքի Տուֆաբլոկների 1 հասցեի դիմաց մի քանի տոննա ասֆալտով բարձված Mercedes մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդը «Արթիկ» բժշկական կենտոնի բուժանձնակազմի կողմից առաջին բուժօգնությունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան, որը բարձված է եղել մի քանի տոննա ասֆալտով, պատկանում է «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում