Թուրքիայի և Իրանի սահմանին նոր պատ կկառուցվի

Թուրքիայի և Իրանի սահմանին նոր պատ կկառուցվի

Թուրքիայի և Իրանի սահմանին նոր պատ կկառուցվի,- հաղորդում է Bianet English-ը: 

Ակնկալվում է, որ մինչև 2021-ի վերջը կկառուցվի ցանկապատի 64 կիլոմետրը։ Այժմ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում ևս 63 կիլոմետր կառուցելու մրցույթի համար: Սահմանը կամրապնդվի փշալարերով, 58 դիտորդական աշտարակներով և 45 կապի աշտարակներով, որոնք հագեցած կլինեն հեռուստատեսային տեսախցիկներով, ռադարներով, եւ հրդեհի կառավարման համակարգերով:

Նշվում է, որ պատի կառուցան նպատակը «միգրացիոն ճնշումը» զսպելն է։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում