Ախուրյան համայնքի նորընտիր ղեկավարը երդմնակալությամբ ստանձնել է պաշտոնը

Ախուրյան համայնքի նորընտիր ղեկավար Զավեն Մանուկյանը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնել է պաշտոնը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
Արարողությանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալները մարզային իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, համայնքի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք։
Զավեն Մանուկյանը, ըստ արարողակարգի, երդվել է՝ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։
Կարծիքներ