Բայրամովը վաղը կմեկնի Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Լավրովի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը վաղը՝ դեկտեմբերի 5-ին, աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն։ Նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակը և հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի առավել արդիական ուղղությունների վերաբերյալ, ներառյալ՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ