Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք

Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք

Հունիսի 24-ին՝ ժամը 07։25-ին, վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։20-ին, մարվել՝ 11։05-ին: Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև տեղի բնակիչները։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին՝ ժամը 19:55-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 60 հա խոտածածկույթ։

Փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ․ սահմանվել է հերթապահություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում