Իլոն Մասկի կարողությունը մեկ շաբաթում աճել է գրեթե 10 միլիարդ դոլարով

Իլոն Մասկի կարողությունը մեկ շաբաթում աճել է գրեթե 10 միլիարդ դոլարով

Անցյալ շաբաթվա արդյունքներով՝ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն աճել է 9,9 միլիարդ դոլարով`կազմելով 165,9 միլիարդ դոլար, գրում է Forbes ամսագրի կայքը:

Հրապարակման համաձայն` դա պայմանավորված է վերջին յոթ օրվա ընթացքում Tesla-ի բաժնետոմսերի արժեքի 7.8% աճով: Նշվում է, որ արժեթղթերի գնի բարձրացումը կապված է «շուկայում տիրող ընդհանուր լավատեսության» հետ ՝ 1,2 տրիլիոն դոլար արժողությամբ «ենթակառուցվածքային փաթեթի» վերաբերյալ Սպիտակ տան և ԱՄՆ Կոնգրեսի միջև նախնական համաձայնության ֆոնին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում