Փոթորկի պատճառով Թուրքիայում բարձր վտանգավորության աստիճան է հայտարարվել

Փոթորկի պատճառով Թուրքիայում բարձր վտանգավորության աստիճան է հայտարարվել

Թուրքիայի 81 շրջաններից 67-ում օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է վտանգի բարձր մակարդակ՝ կախված տեղատարափ անձրևների և քամու ուժգնության հետ։ Այդ մասին հայտնում է Daily Sabah-ը։

Ծառայությունը հայտնել է, որ քամու ուժգնացում է սպասվում Սև, Էգեյան և Միջերկրական ծովերի հարակից շրջաններում։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ քամու ժամանակ կարող են տանիքներ պոկվել ու ծառեր արմատախիլ լինել։ Ըստ կանխատեսումների՝ փոթորկի  էպիկենտրոնում կհայտնվի Մարմարա կղզին, որը գտնվում է համանուն ծովում։ Քամու ուժգնությունը կհասնի 100 կմ/ժ-ի։

Թուրքիայի արևմուտքում եղանակների պատճառով տուժել է նաև Ստամբուլ քաղաքը։ Քամին շրջել է բեռնատարներ, պոկել տանիքներ, փլուզվել է ժամացույցի աշտարակը, ավտոճանապարհները հեղեղվել են։ Տեղի իշխանությունները դպրոցները փակելու մասին որոշում են կայացրել։ Վերջին տվյալներով՝ փոթորկի հետևանքով Թուրքիայում 7 մարդ է մահացել։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում