Հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշ հասել է Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշ հասել է Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնությունում եզրափակիչ ուղեգրի համար կպայքարեն 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը:

Ավելի վաղ կայացած ազատ ոճի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) դարձել էին արծաթե մեդալակիրներ, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ)՝ երրորդ մրցանակակիրներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում