Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում

Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի փողոցների խաչմերուկում Արշակունյաց պողոտա-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը թույլատրված երկու երթևեկելի գոտիների փոխարեն կկազմակերպվի մեկ գոտուց:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ ձախ շրջադարձ կատարող մեքենաններին մեկ երթևեկելի գոտու փոխարեն կթույլատրվի ձախ շրջադարձ կատարել երկու երթևեկելի գոտուց:

Ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում