Գնել Սանոսյանը Սյունիքի մարզում դիտարկել է պետական բյուջեի միջոցներով կառուցվող ճանապարհահատվածները

Գնել Սանոսյանը Սյունիքի մարզում դիտարկել է պետական բյուջեի միջոցներով կառուցվող ճանապարհահատվածները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։

Նախարարը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և համայնքապետների ուղեկցությամբ դիտարկել է Սյունիքում պետական բյուջեի միջոցներով կառուցվող ճանապարհահատվածները։

Նախարար Սանոսյանը, մասնավորապես, ծանոթացել է Շամբ-Լծեն, Տաթև-Լծեն, Տանձավեր-Շուռնուխ, Քաշունի-Բարձրավան, Խոտ-Որոտան և Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածներում իրականացված աշխատանքներին։

Նշված ճանապարհահատվածներից մի մասում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, մնացած մասում ճանապարհների կառուցման, վերակառուցման և նորոգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։

 

Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում