Երևանի ավագանին հաստատեց «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի սովորական բաժնետոմսերի տեղաբաշխումը

Երևանի ավագանին հաստատեց «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի սովորական բաժնետոմսերի տեղաբաշխումը

Երևան քաղաքի ավագանին հաստատեց «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված՝ 788 մլն 198 հազար դրամով ավելացնելու նպատակով 788 հազար 198 հատ սովորական բաժնետոմսի տեղաբաշխման արդյունքները:

 Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը նշեց, որ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ կանոնադրական կապիտալը սահմանել է 1 մլրդ 938 մլն 570 հազար դրամ, որը կազմում է 1 մլն 938 հազար 570 հատ 1000 դրամ անվանական արժեքով սովորական բաժնետոմս:

«Երևանի բյուջեից «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով՝ Երևանի ենթակայության կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունները հաստատում է Երևանի ավագանին։ Երևանի բյուջեից 2020-2021թթ. «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ին հատկացվել է 788.198,0 հազ. դրամ՝ որպես կանոնադրական կապիտալի ներդրում»,- նշեց Ներսիսյանը:

Որոշումն ընդունվեց 32 «կողմ» ձայներով:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում