Մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը

Մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը

ՀՀ զինված ուժերում hունիսի 5-ին հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է քննաշրջանի ակտիվ փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ատեստավորում անցնող առաջին խմբի զինծառայողներն  են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները, որոնք քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հետագա ծառայությունը կշարունակեն իրենց ընտրած զորամասերում սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով: 

Ըստ աղբյուրի՝ քննությունների առաջին օրը, հիմնականում լավ և գերազանց գնահատականներով, զինծառայողները հանձնել են շարային պատրաստության ստուգարքը: Առաջիկա օրերին ատեստավորում անցնող հայրենյաց պաշտպանները կհանձնեն նաև քննություններ ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստության առարկաներից, որոնց արդյունքների հանրագումարով էլ ստուգող հանձնաժողովը կգնահատի զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում