Շվեդիայում տեղի է ունեցել ակցիա՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության այրմամբ
 
            Շվեդիայի հարավում գտնվող Հելսինգբորգ քաղաքում ՆԱՏՕ-ի կանոնադրությունն այրելու ակցիան անցել է առանց միջադեպերի։ Ակցիային հետևել են բազմաթիվ ոստիկաններ, սակայն չեն միջամտել անօրինական գործողությունների բացակայության պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ակցիայի կազմակերպիչ 29-ամյա Լուկաս Յունգվիստը սկզբում ներկայացրել էր «սուրբ տեքստերն այրելու» հայտ։ Սակայն ավելի ուշ ներողություն է խնդրել նրանցից, ովքեր վիրավորվել են այդ նախաձեռնությունից, և հայտարարել է, որ Ղուրանի փոխարեն այրելու է ՆԱՏՕ-ի կանոնադրությունը։


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ