Քանի դեռ զրուցում ենք, երևանցիները կանգառներում սպասում են, ամեն մեկիս գործը ծառայությունն է այս քաղաքին․ Ավինյան

Քանի դեռ զրուցում ենք, երևանցիները կանգառներում սպասում են, ամեն մեկիս գործը ծառայությունն է այս քաղաքին․ Ավինյան

Քանի դեռ այստեղ զրուցում ենք, երևանցիները կանգառներում սպասում են։ Այս մասին գործադուլ անող ավտոբուսի վարորդների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տեսակի հարց ու խնդիր, բարձրաձայնելու ճիշտ ձևն ու մեթոդն ունի։

«Կանգառներում երևանցիների սպասելն ավելի կարևոր է այստեղ յուրաքանչյուրիցս։ Ամեն մեկիս գործը ծառայությունն է այս քաղաքին։ Երբ մեզանից մեկը սկսում է սխալ աշխատել, համակարգը քանդվում է»,- ասաց քաղաքապետը։ 

Տիգրան Ավինյանը նշեց, որ մարտին հավաքագրումը միջինում օրական կազմել է 20,5 մլն դրամ, ապրիլին՝ 24,5 մլն։ Այս թվերի մակարդակում ակնհայտորեն խնդիր կա:

«Ամեն ինչ կպարզվի, մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն։ Եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն»,- նշել է քաղաքապետը։

Նա վարորդներին առաջարկեց խմբեր կազմել, խորհրդակցել, և հայտնել իրենց որոշման մասին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում