«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ. Ռոմանոս Պետրոսյան

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ, այս մասին հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։
Պետրոսյանը նման հանձնարարական է տվել զբոսաշրջային սեզոնին ընդառաջ զբոսաշրջիկների և քաղաքացիների այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու և տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու նպատակով։
Բացառել՝
հանգստի կազմակերպման ժամանակ խարույկների կազմակերպումը,
սննդի պատրաստման նպատակով կրակարանների (մանղալ) օգտագործումը,
տարածքներ ապօրինի մուտքի դեպքերը,տարածքների աղտոտումը:
Ապահովել՝
տարածքների պահպանության ռեժիմների պահանջները,
կրակարանների դուրսբերումը տարածքներից,
կանոնավոր աղբահանություն,
կանոնակարգված մուտք և ելք։
Հետևողական լինել այցելուների վարքագծային կանոնների պահպանմանը և հրդեհային անվտանգության կաննոնների ապահովմանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում և հորդորում եմ պահպանել սահմանված կանոնները։ Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը», - նշել է նախարարի պաշտոնակատարը։
Կարծիքներ