ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները համատեղ այց են կատարել Սյունիք՝ TRIPP ծրագրի շրջանակում

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները համատեղ այց են կատարել Սյունիք՝ TRIPP ծրագրի շրջանակում

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։

Հայկական կողմից այցին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, իսկ ԱՄՆ-ից՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դոկտոր Ջոն Ասքոնասը։

Այցի ընթացքում պաշտոնյաները հանդիպումներ են ունենալու ՏԻՄ ներկայացուցիչների և համայնքների բնակիչների հետ՝ քննարկելու, թե ինչպես կարող է ԹՐԻՓՓ-ը նպաստել տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Նախատեսվում է նաև այցելություն ԹՐԻՓՓ-ի երթուղու՝ Մեղրիի մոտակայքում նախատեսվող հատվածներ։

«Այցն արտացոլում է ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերությունը և մեր ընդհանուր հանձնառությունը՝ ապահովելու խաղաղություն, բարեկեցություն և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում