ԼՂ-ում պայթյունից տուժած 20 պացիենտ է տեղափոխվել արտերկիր, ՀՀ բուժհաստատություններում 180 բուժում ստացող կա. Ավանեսյան

ԼՂ-ում պայթյունից տուժած 20 պացիենտ է տեղափոխվել արտերկիր, ՀՀ բուժհաստատություններում 180 բուժում ստացող կա. Ավանեսյան

ԼՂ-ում պայթյունից տուժած 180 պացիենտ այս պահին գտնվում է Հայաստանի բժշկական կենտրոններում: Նրանցից 32-ի վիճակը ծանր, 9-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Դեռևս ծանր վիճակում գտնվող շատ տուժածներ կան: Իհարկե, պետք է նշեմ, որ ունենք նաև դուրս գրվածներ, ունենք դրական դինամիկա մեծ մասի մոտ, ինչը շատ կարևոր ու ուրախալի է։ Մեր բժիշկներն արդեն իրականացնում են բազմաթիվ վերակառուցողական վիրահատական միջամտություններ։

Այրվածքներից հետո վիրահատական ընթացքը բավականին երկար ու ծանր է, դեռ ամիսներ շարունակ մեր պացիենտները պետք է գտնվեն բժիշկների հսկողության ներքո»,- ասաց Ավանեսյանը։

20 տուժած է տեղափոխվել ԱՄՆ, Բուլղարիա, Բելգիա, Իսպանիա՝ բուժվելու, հիմնականում ուղարկվել են երեխաներն ու այն մեծահասակները, որոնք ծանր վիճակում են եղել։

«Երեխաների մասով ունենք դրական դինամիկա։ Անընդհատ կապի մեջ ենք բժշկական կենտրոնների, դեսպանատների ու համայնքի ներկայացուցիչների հետ։ Հույս ունենք, որ առաջիկայում, բուժման որոշակի փուլերն ավարտելուց հետո, նրանք կվերադառնան Հայաստան»,- ասաց նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում