Իջեք բեմից. Հայաստանը, Արցախը, Երևանն ու Ստեփանակերտը ազգային-ազատագրական հյուրախաղերի կամ ռազմահայրենասիրական զբոսաշրջության վայր չեն. Ստյոպա Սաֆարյան

Իջեք բեմից. Հայաստանը, Արցախը, Երևանն ու Ստեփանակերտը ազգային-ազատագրական հյուրախաղերի կամ ռազմահայրենասիրական զբոսաշրջության վայր չեն. Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․


«Երևանի ավագանու ընտրությունների մասով առայժմ կգրեմ միայն, որ բացարձակ բարոյական չէ սեփական ընտանիքի անդամներին այլ երկրների քաղաքացիներ դարձրած մարդիկ ոչ միայն առաջադրվեն մայրաքաղաքը կառավարելու պաշտոնի համար, այլ նաև ճոռոմ ռազմահայրենասիրական կենացներ ասեն մեզ և Արցախը փրկելու մասին։

Տղաներ և աղջիկներ, Հայաստանը, Արցախը, Երևանն ու Ստեփանակերտը ազգային-ազատագրական հյուրախաղերի կամ ռազմահայրենասիրական զբոսաշրջության վայր չեն։ Մեկ մեկ արժե սեփական անձին ու դրսևորումները կողքից դիտել։ Տգեղ է ու ազնիվ չէ։ Իջեք բեմից»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում