Հնդկաստանում ահաբեկիչների կողմից սպանվել է զինվորական՝ իր ընտանիքով և ևս չորս զինծառայող

Անհայտ ահաբեկիչները շաբաթ օրը Հնդկաստանի հյուսիսարևելյան Մանիպուր նահանգում հարձակվել են երկրի ցամաքային զորքերի շարասյան վրա։ Ինչպես հայտնում է NDTV հեռուստաալիքը, հարձակման հետևանքով զոհվել է ցամաքային զորքերի գնդապետը, նրա կինը և որդին, ինչպես նաև չորս այլ զինծառայող։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Մյանմայի հետ սահմանի մոտ գտնվող Չուրաչանդպուր շրջանում այն ժամանակ, երբ էլիտար գումարտակի անդամները իրենց դիրքերից վերադառնում էին ճամբար։ Հարձակման վայրը շրջափակված է։
Մանիպուրում գործում է մի քանի անջատողական խմբավորում, որոնցից ոչ մեկն առայժմ կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել։
Կարծիքներ