Մեծ Պարնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. մեկ մարդ տուժել է

Մեծ Պարնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. մեկ մարդ տուժել է

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 1-ին, ժամը 14:42-ին ահազանգ է ստացել, որ Մեծ Պարնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:23-ին, մարվել՝ 15:27-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում