Երևանում տեղադրված 21 թափոնաման անհետացել է. քաղաքապետարանը հորդորում է պաշտպանել գույքը վնասումից

Երևանում տեղադրված 21 թափոնաման անհետացել է. քաղաքապետարանը հորդորում է պաշտպանել գույքը վնասումից

Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5 –ը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնել են, որ գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն՝ Ալիխանյան Եղբայրներ, 7 հասցեում։  Հարգելի բնակիչներ, խնդրում ենք ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ»,- նշել է Կարապետյանը։

Քաղաքապետարանը հորդորում է երևանցիներին խնամքով վերաբերվել քաղաքին և հնարավորության դեպքում կանխել գողության դեպքերն ու պաշտպանել գույքը վնասումներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում