Ինդոնեզիայում ձերբակալվել է օրգանների վաճառքով զբաղվող 12 կասկածյալ

Ինդոնեզիայում ձերբակալվել է օրգանների վաճառքով զբաղվող 12 կասկածյալ

Ինդոնեզիայի իշխանությունները ձերբակալել են 12 կասկածյալի, այդ թվում մեկ ոստիկանի և միգրացիայի ծառայության աշխատակցի։ Նրանք մեղադրվում են 122 մարդու Կամբոջա տեղափոխելու համար՝ նրանց երիկամները վաճառելու նպատակով, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն։ 

Կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Ինդոնեզիայի՝ մարդկանց թրաֆիքինգի մասին օրենքը խախտելու համար։ Համապատասխան հոդվածը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում, ինչպես նաև 600 միլիոն ռուփիի չափով (մոտ 40 հազար դոլար) տուգանք:

«Ձերբակալվածները մեղադրվում են սոցցանցերի միջոցով ամբողջ Ինդոնեզիայից մարդկանց հավաքագրելու և երիկամի փոխպատվաստման նպատակով Կամբոջա ուղարկելու համար»,- ասել է Ջակարտայի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի տնօրեն Հենկի Հարյադին։

Հանցավոր սխեմայով հավաքագրված անձանցից յուրաքանչյուրին նախապես խոստացել էին 135 միլիոն ռուփի (9000 դոլար):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում