Կայացել է «Կլիմայի արկղիկ» ծրագրի առցանց համաժողովը

Կայացել է «Կլիմայի արկղիկ» ծրագրի առցանց համաժողովը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի

(UNDP) աջակցությամբ իրականացվող «Կլիմայական արկղիկ» ծրագրի

տարածաշրջանային 3-րդ առցանց համաժողովին:

«Կլիմայի արկղիկ» ծրագիրը դիտվում է համապարփակ կրթական ծրագիր` հագեցած նորարարական գործիքակազմով: Այն համախմբել է տարբեր երկրների կրթության նախարարություններ, դպրոցներ, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական գործընթացներ, տարածաշրջանային մի շարք ծրագրեր:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ կրթական ծրագրում կլիմայի փոփոխության և բնապահպանական կրթության ուղղությամբ իրականացված համագործակցության հաջողված արդյունքները և դրանց արտացոլումը կրթական բարեփոխումներում:

Փոխնախարարի խոսքով` «Կլիմայական արկղիկ» ծրագրի շրջանակում ավելի քան 15 հազար դպրոցահասակ երեխա ծանոթացել է կլիմայի փոփոխության թեմաներին, որոնք առնչվում են աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա առարկաներին, ներառում են նաև արտադպրոցական պարապմունքները և էկոլոգիական ակումբների

գործունեությունը, խաղերն ու մրցույթները:

««Կլիմայի արկղիկ» ծրագրի գործիքակազմը թարգմանվել և տեղայնացվել է հանրակրթական ծրագրերում, որոնք տարբեր առաջադրանքների ձևաչափով ներառված են նոր մշակվող առարկայական ծրագրերում և չափորոշիչներում: Կարող ենք արձանագրել, որ դպրոցների և ուսուցիչների համար ձևավորված են

կարևոր և օգտակար կրթական ռեսուրսներ, որոնք կարող են

օգտագործվել դասավանդման արդյունավետության բարձրացման

նպատակներով: Կարևոր է, որ ծրագրի արդյունքում ուսումնական

պաշարները համալրվել են հավելյալ նյութերով, մասնավորապես՝

«Էներգիայի արդյունավետություն» ձեռնարկով և «Ադապտացում կլիմայի

փոփոխությանը» պաստառով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Մշակված կրթական պաշարները` շուրջ 900 օրինակ, բաժանվել են

Հայաստանի բոլոր շրջանների դպրոցներին: Վերապատրաստվել են մոտ:

500 ուսուցիչներ` Climate Box ինտերակտիվ գործիքով ուսուցում

իրականացնելու և կիրառելու նպատակով:

«Հատկապես ուզում եմ ընդգծել ինֆորմացիայի փոխանակման համար

ստեղծված առցանց հարթակի կարևորությունը՝ հաշվի առնելով

համավարակով պայմանավորված իրավիճակը և այն խնդիրները, որոնց

անցած տարի բախվեց Հայաստանը: Համավարակի պայմաններում,

հատկապես առաջին փուլում, կրթությունը կազմակերպվում էր հեռավար

և առցանց հարթակներն օգնում էին ավելի արդյունավետ դարձնել

տարածաշրջանային նախագծերը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի

տեղակալը և ավելացրել, որ բնապահպանական կրթության զարգացումն

այժմ ընթացող կրթական բարեփոխումների նոր ուղղություններից է:

Նշենք, որ «Կլիմայական արկղիկ» ծրագրի առաջնահերթությունը երիտասարդների համախմբումն է կլիմայի և շրջակա միջավայրի փրկության գաղափարի շուրջ: Այդ համատեքստում կրթության խնդիրները, մասնավորապես բնապահպանական կրթության  զարգացումն առանցքային նշանակություն ունեն:

Հայաստանում նախագիծն իրականացվում է 2017 թվականի սեպտեմբերից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան գրասենյակի կողմից` Ռուսաստանի գործընկեր կառույցի աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում