Գյումրիում «կոնսենսուս - 1» ձեւաչափի անփառունակ վախճանի ականատեսն ենք. Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը գրում է.
Օրենքի գերակայության եւ Պետական կարգի դեմ ցանկացած ընդվզման փորձ, որքան էլ որ այն քաղաքականացվի, տարատեսակ «իշխանատենչ» շրջանակների կողմից նենգափոխվի կամ սեփական քաղաքական օրակարգի շահերից մեկնաբանվի, եւ այդ ամենը նույնիսկ զուգորդվի Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր տաճարներից հնչող «հոգեցունց» զանգերի ղողանջներով՝ միեւնույնն է. պետք է արժանանա ՊԵՏՈՒԹՅԱՆ եւ պատկան կառույցների հատու հակազդեցությանն ու իրավակարգի ներգործությանը։
Հայաստանի Հանրապետությունն այլեւս վերականգնել է իր ներքին դիմակայունությունն ու պետական կարգին ուղղված ցանկացած ոտնձգություն դատապարտված է։
Հ.Գ. Գյումրիում «կոնսենսուս - 1» ձեւաչափի անփառունակ վախճանի ականատեսն ենք…
Կարծիքներ