Մոտ 60 հրշեջ մեքենա և ուղղաթիռ ուղարկվել են Ճապոնիայում այրվող պահեստը մարելու

Երկուշաբթի մոտ 60 հրշեջ մեքենա և ուղղաթիռ է ուղարկվել Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզուց հարավ-արևմուտք Օսակայում վեց հարկանի պահեստում բռնկված զանգվածային հրդեհի դեմ պայքարելու համար: Հրդեհը ընդգրկել է առնվազն 10 հազար քառակուսի մետր տարածք, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TBS հեռուստաալիքին։
Հրդեհի պահին շենքում մոտ 100 մարդ է եղել, բոլորը տարհանվել են։
Հրդեհը, ըստ նախնական տվյալների, սկսվել է այնտեղ եղած դատարկ ստվարաթղթե տուփերի բռնկմամբ։
Կարծիքներ