Բայդենի վարչակազմը հայտարարել է, թե չի փորձի փոխել Չինաստանը

ԱՄՆ-ի իշխանությունները չեն սկսի փորձել փոխել Չինաստանը երկկողմ փոխգործակցության միջոցով, քանի որ դա հնարավոր չեն համարում: Նոյեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի վարչակազմի մի բաձրաստիճան ներկայացուցիչ՝ ելույթ ունենալով լրագրղների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում, որը նվիրված Էր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի՝ նոյեմբերի 15-ին կայանալիք վիրտուալ հանդիպմանը:
«Ես կցանկանայի ընդգծել, որ, ի տարբերություն Չինաստանի վերաբերմամբ նախորդ մոտեցումների, Բայդենի վարչակազմը չի փորձում փոխել Չինաստանը երկկողմ փոխգործակցության միջոցով,- նշել Է այդ աշխատակցուհին:- Մենք չենք կարծում, թե դա իրագործելի Է:
Դրա փոխարեն մենք փորձում ենք միջազգային իրադրությանն այնպիսի վիճակ տալ, որը բարենպաստ Է մեզ համար, մեր դաշնակիցների եւ գործընկերների համար, մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Այս ամենի լույսով հատկապես կարեւոր Է, որ ղեկավարները հանդիպեն դեմ առ դեմ եւ ինչպես հարկն Է քննարկեն հարաբերությունների բնույթը, մեր պայմանները եւ ակնկալիքները, թե ինչպես մրցակցել, որպեսզի դա չհանգեցնի հակամարտության, ինչպես նվազեցնել ռիսկերը, որոնք առաջ են գալիս այդ մրցակցությունից»,- հավելել Է վարչակզմի ներկայացուցիչը:
Նոյեմբերի 15-ի համար Բայդենի աշխատանքային գրաֆիկի համաձայն, որը տարածել Է Սպիտակ տունը, ամերիկա-չինական առցանց գագաթնաժողովը կսկսվի ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով 19:45-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 16-ի 04:45-ին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ