Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել. ԵՄ-ն պետք է պահանջի Ադրբեջանից՝ իր ուժերը դուրս հերել ՀՀ-ից

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել. ԵՄ-ն պետք է պահանջի Ադրբեջանից՝ իր ուժերը դուրս հերել ՀՀ-ից

Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրելու, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից:

Բանաձեւում, մասնավորապես, ասվում է.

«Պալատը,

Լսելով քննարկումները,

արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք,

նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը,

կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում