Ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել, նրա վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Այսօր՝ ժամը 16.56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում