ԱՄՆ-ը վերջին 60 տարում միջուկային զինանոցը հասցրել է նվազագույնի

ԱՄՆ-ն շարունակում է աստիճանաբար կրճատել իր ատոմային մարտագլխիկների քանակը, գրում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Պետդեպի վիճակագրությունը:
ԱՄՆ -ն 2020 թվականին ուներ 3750 մարտագլխիկ, 2019 -ին ՝ 3805, 2018 -ին ՝ 3785։ Այս թվերում ներառված չեն շահագործումից հանված կամ ոչնչացման սպասող մարտագլխիկները։
Նշվում է, որ 2020 թվականի մակարդակն ամենացածրն է վերջին 60 տարում՝ շնորհիվ Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրերի։ ԱՄՆ-ում մարտագլխիկների առավելագույն թիվը եղել է ԽՍՀՄ-ի հետ սառը պատերազմի թեժ պահին՝ 1967 թվականին։ Խոսքը 31255 մարտագլխիկի մասին է։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև գործող պայմանագրով՝ միջուկային մարտագլխիկների թիվը յուրաքանչյուր կողմի համար սահմանափակվում է 1,550-ով, սակայն համաձայնագիրը չի սահմանափակում Վաշինգտոնի դաշնակիցների սպառազինությունում առկա միջուկային մարտագլխիկների թվաքանակը։
Կարծիքներ