Հանդիսավորությամբ վերաբացվել է Արմավիրի քաղաքային մարզադաշտը (լուսանկարներ)

Քիչ առաջ, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի և ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ, հանդիսավորությամբ վերաբացվել է Արմավիրի Քաղաքային մարզադաշտը:
Այս մասին հայտնում են ՀՖՖ ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով լուսանկարներ:
Հիշեցնենք, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը երեկ՝ պատմական անվանելով մարզադաշտի վերաբացման արարողությունը, հայտնել էր, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացված այս ծրագրի արդյունքում Արմավիրը կունենա բոլոր պահանջներին համապատասխանող մարզադաշտ, որտեղ առաջիկայում կանցկացվեն նաև միջազգային հանդիպումներ:
Լինելու է նաև քաղաքը ներկայացնող ֆուտբոլային թիմ, երկար դադարից հետո ֆուտբոլը կվերադառնա Արմավիր։
Կարծիքներ