Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է մայիսի 26-ին Բաքվի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան և օմբուդսմենի Խոշտանգումների կանխարգելման ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքից առևանգված հայ երկու զինծառայողներին՝ Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին։
Այցի շրջանակում տեղում ուսումնասիրվել են հայ զինվորների պահման պայմանները՝ խցերի վիճակը, անձնական հիգիենայի և սանիտարահիգիենիկ պայմանները, բուժօգնությունը, սննդի հարցերը։ Նշվում է, որ հայ զինծառայողները բողոքներ չեն ունեցել։
Կարծիքներ