Հայ ջրացատկորդները երկրորդ տեղն են գրավել Ուկրաինայի բաց առաջնությունում

Հայաստանի առաջատար ջրացատկորդները մասնակցել են Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությանը: 10 մետրանոց աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյան – Վարդան Բայանդուրյան զույգը գրավել է երկրորդ պատվավոր տեղը ՝ առաջ թողնելով միայն տանտերերին:
Մեր հավաքականի ավագ մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասել է, որ տղաները վաղը ՝ փետրվարի 18 –ին կմրցեն անհատական 10 մ. աշտարակացատկում:
Առավոտյան մրցահերթում կանցկացվեն նախնական փուլի մրցումները, իսկ երեկոյան հերթում մեդալների համար կպայքարեն եզրափակիչ մտած ջրացատկորդները:
Տանտերերից բացի մասնակցում են նաև Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Սերբիայի պատվիրակները:
Կարծիքներ