Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս»-ի հավաքակայան

Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս»-ի հավաքակայան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայան։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակին լուծում տալը»,- գրել է Կոստանյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանում հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:

Տեղի ունեցածով պայմանավորված՝ ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում