Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյան

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, այժմ «Ինտերի» կազմում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը, որի ակումբը վերջերս հռչակվեց Իտալիայի չեմպիոն, հարցազրույց է տվել Առաջին Ալիքի 3:1 հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է ուշագրավ թեմաների:

Մխիթարյանը պատասխանել է նաև հարցին, թե ինչպես է վերաբերվում անվանի ֆուտբոլիստների՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն ու արդյոք հավանակա՞ն է, որ երբևէ ինքը կընդունի սաուդյան ակումբներից մեկ առաջարկը:

«Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:

Առաջին անգամ գնդակին դիպչելիս միշտ այդ սերն է ինձ մոտ եղել: Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար: Ինձ համար այդ դուռը փակ է: Չեմ քննարկում այդ տարբերակը և չեմ էլ ցանկանում, քանի որ եվրոպական ֆուտբոլի մակարդակը, երկրպագուների տաքությունն ու վերաբերմունքը լրիվ այլ է»,- ասել է Մխիթարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում