Եգիպտոսում ավելի քան 500 մարդ տուժել է կարիճների ներխուժումից

Եգիպտոսում ավելի քան 500 մարդ տուժել է կարիճների ներխուժումից, ևս երեք մարդ մահացել է թունավորումից, Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը։
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Ասուան նահանգում։ Կարիճների ներխուժման պատճառը անոմալ անձրևներն էին, որոնք կենդանիներին քշել են իրենց բնակավայրերից:
Կարիճները շարժվել են դեպի քաղաքներ, որտեղ նրանց խայթոցներից վիրավորվել է ավելի քան 500 մարդ, իսկ տեղի երեք բնակիչ մահացել է։
Ասուանի անապատային շրջանի համար վերջին շաբաթվա կարկուտը և փոթորիկներով ուղեկցվող անձրևներն աննախադեպ են:
Կարծիքներ