Բոլիվիայի նախկին ղեկավարը բողոքում է բանտում ծեծից

Բոլիվիայի նախկին նախագահի պաշտոնակատար Ժանին Ագնեսը բանտում ծեծի է ենթարկվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել չորեքշաբթի օրը նրա դուստր Կարոլինա Ռիբերան։
«Մի քանի րոպե առաջ մորս՝ Ժանին Ագնեսի վրա հարձակվել են Միրաֆլորես բանտում: Նրա վրա հարձակվել և ծեծի է ենթարկել լեյտենանտ Դյուրանը»,- գրել է Ռիբերան Ագնեսի թվիթերյան էջում : Նրա դստեր խոսքով՝ պետության նախկին ղեկավարի հարազատներին տեղեկություններ չեն տրամադրվում նրա առողջական վիճակի մասին։
Բոլիվիայի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով բանտի աշխատակիցների կողմից ուժի կիրառումը։
«Մենք կտրականապես հերքում ենք չարամիտ դիտավորությամբ արված այս անհիմն հրապարակումը և հայտնում Ագնեսի ոչ պատշաճ պահվածքի մասին, որը վիրավորել է ոստիկանին», - ասվում է ՆԳՆ-ում:
Ագնեսը կալանքի տակ է գտնվում մարտի 13-ից՝ կապված պետական հեղաշրջման հետաքննության հետ, որում նրան մեղադրում էին ահաբեկչության, ապստամբության հրահրման և դավադրության մեջ: Միաժամանակ ձերբակալվել են բանակի, ռազմածովային և ռազմաօդային ուժերի մի քանի նախկին նախարարներ և նախկին հրամանատարներ։ Ագնեսն իրեն քաղաքական հետապնդումների զոհ է համարում։
Կարծիքներ